Բաժիններ՝

Իրանը պատրաստվում է դատի տալ ԱՄՆ-ին

Իրանը մոտ օրերս պատրաստվում է իրանական ակտիվների սառեցման պատճառով ԱՄՆ-ի դեմ դատական հայց ներկայացնել ՄԱԿ-ի Միջազգային դատարան: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը, հայտնում է Fars գործակալությունը:

Նրա խոսքով՝ Իրանն օգտվելու է այդ հնարավորությունից՝ ցույց տալու աշխարհին, թե ինչպես է ԱՄՆ-ը խախտում կանոնները:

Ապրիլի 20-ին ԱՄՆ Գերագույն դատարանն ընդունեց Կոնգրեսի իրավազորությունը, որը 2012թ. հաստատել էր իրանական սառեցված ակտիվների վճարման փոխհատուցման մասին օրենքը:

2007թ. ԱՄՆ Դաշնային դատարանի որոշմամբ՝ 2,5 մլրդ դոլարն ուղղվելու է Լիբանանում 1983թ. սպանված ծովային հետևակների ընտանիքներին, ինչպես նաև մյուս հարձակումների զոհերի ազգականներին, որոնցում ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին, փոխհատուցելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս