ԵԽԽՎ-ի՝ Ադրբեջանի հարցով համազեկուցողները ժամանել են Ադրբեջան

ԵԽԽՎ Մոնիթորինգային կոմիտեի՝ Ադրբեջանի հարցով համազեկուցողներ, ավստրիացի խորհրդարանական Ստեֆան Շեննաքն ու ռումինացի խորհրդարանական Սեզար Ֆլորին Պրեդան սկսել են իրենց այցն Ադրբեջան, հայտնում է Report-ը՝ վկայակոչելով ԵԽԽՎ մամուլի ծառայությանը:

Այցի ընթացքում համազեկուցողները հանդիպելու են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Միլի մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովի, Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովի, արդարադատության նախարար Ֆիքրեթ Մամեդովի, ԿԸՀ նախագահ Մազախիր Փանահովի հետ:

Հանդիպումներ են նախատեսված նաև քաղաքացիական հասարակության, արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Շեննաքին և Պրեդային միանալու է նաև բելգիացի պատգամավոր Ալեն Դեստեխը: Զեկուցողների այցի հիմնական նպատակն է հետևել հունիսի 18-ին Աղդաշի ընտրական թիվ 90 շրջանում կրկնակի խորհրդարանական ընտրությունների ընթացքին:

Այցը կտևի հունիսի 15-17-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930