Ադրբեջանական SOCAR ընկերությունը 8.7 տոկոսով կրճատել է նավթարդյունաբերության ծավալները
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) 2016 թվականի հունվար-մայիս ամիսներին արդյունահանել է 3.161.700 տոննա հում նավթ:
Ինչպես հայտնում է Report-ը, հղում կատարելով SOCAR-ին, նավթարդյունահանումը կրճատվել է 8.7 տոկոսով՝ համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ:
Մայիսին Ադրբեջանում արդյունահանվել է 639.000 տոննա հում նավթ, ինչը 9.6 տոկոսով պակաս է 2015 թվականի մայիսի ցուցանիշից:
Անցած տարվա 5 ամսում արդյունահանվել է 17 544,2 հազար տոննա նավթ: