Էրդողանը բացատրել է, թե ինչու են Օբաման և Պուտինը իրեն «վշտացրել». Hurriyet Daily News

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողներին պատմել է այն մասին, թե որքան է հիասթափված Բարաք Օբամայի և Վլադիմիր Պուտինի հետ «օրինակելի հարաբերություններ» կառուցելու անհաջող փորձերից, գրում է Hurriyet Daily News-ը:

Էրդողանի խոսքով՝ ինքը մեծ հույսեր է կապել Օբամայի հետ, սակայն, ցավոք, դրանք չեն արդարացել: «Օրինակ՝ տնտեսական ոլորտում մեր հարաբերությունները վատթարացել են, այլ ոչ թե բարելավվել: Միջազգային քաղաքականությունից մեր սպասումները նույնպես չեն արդարացել»,- հայտարարել է Էրդողանը:

Մասնավորապես, ԱՄՆ-ին և Թուրքիային չի հաջողվել ցուցաբերել բավականաչափ համատեղ ջանքեր Սիրիայում և Իրաքում: Առավել սուր խնդիր է Վաշինգտոնի կողմից Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերին» (YPG) ցուցաբերած աջակցությունը, որոնք Սիրիայում կռվում են ԴԱԻՇ-ի դեմ, և որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ:

Էրդողանի խոսքով՝ թուրքերին «վշտացրել են» նաև այն լուսանկարները, որոնցում ամերիկացի զինծառայողները YPG-ի զինյալների հետ են:
Անհարմարավետության զգացումի մեկ այլ պատճառ է Ռուսաստանի տեսակետը սիրիական հակամարտության վերաբերյալ:
«Մեր ընկերությունը պարոն Պուտինի հետ փոխադարձ հետաքրքրությունները բարձրացրեցին շատ բարձր մակարդակի վրա»,- ասել է նա՝ հավելելով, թե իրավիճակն արմատապես փոխվել է 2015թ. նոյեմբերին խոցված ռուսական ռազմական ինքնաթիռից հետո:

Էրդողանի խոսքով՝ Ռուսաստանի հետ առևտրի ծավալը եղել է բարձր, քան ԱՄՆ-ի հետ, և թուրքական իշխանություններն իրենց առաջ նպատակ էին դրել տարեկան հասնել 100 միլիարդ դոլար նշագծի:

«Հուսով եմ, որ շուտով կվերականգնենք մեր հարաբերությունները ու կվերադառնանք հին ու բարի օրերին»,- հավելել է Թուրքիայի նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս