
Թուրքիան փոխել է Ադրբեջանում, Ռուսաստանում և Գերմանիայում իր դեսպաններին

Թուրքիան փոխել է իր դեսպաններին մի շարք միջազգային կազմակերպություններում և պետություններում, հայտնում է Hürriyet-ը:
Համաձայն Թուրքիայի ԱԳՆ-ի որոշման՝ այն երկրների թվում, որտեղ դեսպանները փոխվել են, նաև Ադրբեջանն է: Իսմայիլ Ալփերին փոխարինելու է եկել Էրկան Օզորալը:
Մինչ դեսպան նշանակվելն Օզորալն աշխատել է Թուրաիայի ԱԳՆ կառույցում՝ որպես գլխավոր տնօրենի տեղակալ:
Ադրբեջանում Թուրքիայի դեսպանության աշխատակազմի ղեկավար Մերալ Բարլասը նշանակվել է Արգենտինայում Թուրքիայի դեսպան:
Թուրքիան փոխել է նաև Ռուսաստանում և Գերմանիայում իր դեսպաններին:
Հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից հետո Բեռլինից Թուրքիա հետ կանչված դեսպան Հուսեին Ավնի Քարսլըօղլուին փոխարինել է Աֆրիկայում երկկողմ քաղաքական կապերի ու գործերի վարչության պետի տեղակալ Ալի Քամալ Այդինը:
Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմի փոխարեն նշանակվել է Բրազիլիայում Թուրքիայի դեսպան Հուսեին Լազիպ Դիրիոզը: