Բաժիններ՝

Իրանը 40 տոկոսով ավելացնում է նավթարդյունաբերությունը

Իրանը նավթի ամենամսյա արդյունահանումը հունիսին կհասցնի մինչև 3,8 միլիոն բարելի, ինչը 40 տոկոսով կգերազանցի պատժամիջոցների գործողության շրջանում արտադրության ծավալը, հայտնում է իրանական Shana գործակալությունը: Այս մասին հայտարարել է Իրանի նավթի արդյունաբերության նախարար Բիժան Նամդար Զանգանեն:

Նրա խոսքով՝ ներկայում Իրանն ամեն օր արտահանում է 1,94 մն բարել նավթ, ինչը կրկնակի գերազանցում է պատժամիջոցների գործողության շրջանում վաճառքների ծավալը:

ՕՊԵԿ-ի ամենամսյա զեկույցի համաձայն՝ Իրանում նավթի արդյունահանումը մայիսի վերջի դրությամբ կազմել է օրական 3,562 մլն բարել, ինչը ապրիլին օրական ավելացել է 90 հազար բարելով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս