Բաժիններ՝

Թուրքական Hürriyet թերթի գլխավոր խմբագիրը դարձել է Deutsche Welle-ի մրցանակի դափնեկիր

Թուրքական Hürriyet թերթի գլխավոր խմբագիր Սեդաթ Էրգինը (Sedat Ergin) դարձել է Deutsche Welle Freedom of Speech Award մրցանակի դափնեկիր, որը շնորհվում է խոսքի ազատության և տպագրության ոլորտում պայքարի համար:

«Այդ մրցանակն ունի յուրահատուկ իմաստ իմ երկրում ազատ խոսքի լույսի համատեքստում: Խոսքի ազատությունը մարդկության հիմնարար արժեքներից է: Դա հասարակությունում մարդկության գոյության անբաժանելի մասն է»,- ասել է Էրգինը՝ մրցանակը ստանալով Բոննում՝ Deutsche Welle-ի մեդիաֆորումի ժամանակ:

Լրագրողի խոսքով՝ Թուրքիայում բազմաթիվ թղթակիցներ ու ԶԼՄ-ների աշխատակիցներ են ենթարկվում բռնաճնշումների:
«Այդ ցուցակում է նաև իմ նախորդներից մեկը՝ իմ թերթի գլխավոր խմբագիր Չեթին Էմեչը»,- հայտնել է Էրգինը:
Թուրքիայի Դեմոկրատական կուսակցության հիմնադիրներից Էմեչը 1990թ. մահացել էր հիվանդանոց տանելու ճանապարհին՝ իր վրա կատարված հարձակումից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930