Իրանում սպանվել է քրդական ծայրահեղական խմբավորման 5 զինյալ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն օպերացիա է անցկացրել Իրանի հյուսիս-արևմուտքում, ինչի հետևանքով սպանվել է 5 քուրդ ծայրահեղական: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությանը:
Դրա տեղեկություններով՝ օպերացիայի արդյունքում Սարդաշտ շրջանում ոչնչացվել է քրդական «Պեժակ» ծայրահեղական կազմակերպության ջոկատի 5 անդամ:
Քուրդ զինյալների մոտ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք, զինամթերք:
Վերջիններս այս տարվա ապրիլին Իրաքի հետ սահմանակից շրջաններում սպանել էին «բասիջ» աշխարհազորայինների:
«Պեժակ» խմբավորումն ստեղծվել է 2003-ին: Այն գործում է Իրաքի հետ սահմանակից իրանական Քուրդիստան նահանգում: