Բաժիններ՝

Թուրքիան թույլ չի տա նոր պետությունների առաջացում հարևան Սիրիայում. Թուրքիայի վարչապետ

Թուրքիան թույլ չի տա նոր պետությունների առաջացում հարևան Սիրիայում: Այս մասին, ինչպես հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

Նրա խոսքով՝ Սիրիայի հյուսիսում նոր պետությունների ձևավորումը վնասում է Անկարայի շահերին, ինչպես նաև սպառնում է երկրի անվտանգությանը:

Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում ազատագրական շարժման կարգախոսի ներքո գործում է PKK-ի՝ «Քրդական աշխատավորական կուսակցության» սիրիական թևը: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է ջանք գործադրել՝ ապահովելու պետության ու քաղաքացիների անվտանգությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930