
Իրանի նախագահը կայցելի Ադրբեջան. Միլի մեջլիսի նախագահ

Այս տարվա օգոստոսին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կայցելի Ադրբեջան: Ինչպես հայտնում է APA գործակալությունը, այդ մասին հայտնել է Միլի մեջլիսի (խորհրդարան) նախագահ Օգթայ Ասադովը:
«Դուք, հղում կատարելով տարբեր աղբյուրների, ասում եք, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կայցելի Հայաստան, սակայն չեք խոսում Ադրբեջան պլանավորվող այցի մասին»,- ասել է նա՝ դիմելով Մեջլիսում Իրանին քննադատող պատգամավորներին:
Հիշեցնենք, որ Բաքվում պլանավորվում է անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի եռակողմ հանդիպում: