Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն անազնիվ է անվանել ԵՄ դիրքորոշումը, որը քննադատում է Թուրքիային արտակարգ դրություն սահմանելու համար, ինչպես նաև սպառնում կասեցնել ԵՄ-ին երկրի անդամակցության բանակցությունները Անկարայի կողմից մահապատժի վերականգնման դեպքում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը օգոստոսի 9-ին կժամանի Սանկտ Պետերբուրգ: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ին, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքը իր ռուս գործընկերոջ` Արկադի Դվորկովիչի հետ հանդիպմանը:
Հուլիսի 26-ին, ժամը 10.46-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 07.41-ի սահմաններում դեռևս չբացահայտված հանգամանքներում Քոբուլեթի հանգստյան գոտում՝ Սև ծովում, ջրահեղձվել է ՀՀ քաղաքացի Արամ Աբրահամյանը (ծնված 1950 թ.):
Ճապոնական Կանագավա պրեֆեկտուրայում 26-ամյա Սատոսի Ուեմացուն սպանել է 19 հաշմանդամի: Մարդասպանը նախազգուշացրել էր, որ պատրաստվում է սպանել վերջիններիս:
ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պայմանավորվածությունները Սիրիայի քաղաքականության հարցով չեն նշանակում ռազմական համագործակցության խորացում, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման իր աջակցությունն է հայտնել դեմոկրատ Հիլարի Քլինթոնին ԱՄՆ կայանալիք ընտրություններում:
Թուրքիայի իշխող կուսակցությունը ընդդիմության հետ համագործակցելով կնախապատրաստի երկրի Սահմանադրության փոփոխությունները Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Ճապոնիայի ափամերձ հատվածում տեղի է ունցել է 5,5 մագնուտիտով երկրաշարժ: Ինչպես հաղորդում է, այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Չինաստանի տասը տարածաշրջաններում առնվազն 164 մարդ է զոհվել տեղատարափ անձրեւների եւ դրանց հարուցած հեղեղումների հետեւանքով:
Իտալիայի ոստիկանությունը էվակուացրել է Միլանի մետրոյի «Centrale» կայարանի ուղևորներին:
Աֆղանստանում 2009 թվականից ի վեր 22 941 խաղաղ բնակիչ Է սպանվել եւ 40 993ը՝ վիրավորվել: Այս տվյալները բերված են ՄԱԿի՝ հուլիսի 25ին Ժնեւում հրապարակված զեկույցում։
Միացյալ Նահանգներն ուշադիր և մանրակրկիտ ուսումնասիրում է տեղեկատվությունն այն մասին, որ իր կողմից գլխավորած կոալիցիան ավիահարված է հասցրել Սիրիայի Մանբիջ գյուղի ուղղությամբ, ինչպես նաև այն, որ այդ հարվածի հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ:
CNN-ի հարցման տվյալով՝ այս պահի դրությամբ վիճակագրական հարցումները ցույց են տալիս, որ ԱՄՆ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 48%-ը, դեմոկրատ Հիլարի Քլինթոնի՝ 45%-ը:
Պակիստանի թալիբների առաջնորդ Մանգալ Բահխը ոչնչացվել է նախորդ օրը:
Թուրքիայի առողջապահության նախարարության շուրջ հինգ հազար աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից՝ երկրում հեղափոխության փորձի հետաքննության շրջանակում:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Բավարիայի Անսբախ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը:
Թուրքական պետական Turkish Airlines ավիաընկերությունն աշխատանքից ազատել է 211 աշխատակցի, որոնք կասկածվում են ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի մեջ, հայտնում է BBC-ն:
Բավարիայի ՆԳՆ ղեկավար Իոահիմ Հերմանը հայտարարել է, թե գերմանական Անսբախ քաղաքում պայթյունը եղել է ահաբեկչական հարձակում, հայտնում է Reuters գործակալությունը:
Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզյերը հրամայել է ուժեղացնել օդանավակայանների և կայարանների հսկողությունը Մյունխենի հրաձգությունից և Անսբախում պայթյուններից հետո: Այս մասին հայտնում է BBC-ն:
Շոտլանդիան ծրագրում է սկսել Մեծ Բրիտանիայից դուրս գալու նախապատրաստական աշխատանքներն այն դեպքում, եթե իր շահերը հաշվի չառնվեն Brexit-ի հարցով, այսօր հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերժենը:
Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը (SOFAZ) «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու շինարարության նախագծի շրջանակում՝ վրացական հատվածի շինարարության համար, հատկացրել է 611.5 միլիոն դոլար (2016թ. հուլիսի 2-ի դրությամբ), հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով SOFAZ-ի հայտարարությանը:
Այսօր Ադրբեջանի Սահմանադրական դատարանի նիստը կիսափակ ռեժիմի պայմաններում քննարկել է Ադրբեջանի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը ներկայացրել էր երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտնում է ադրբեջանական Contact. az կայքը:
Անկարայում սկսվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Թուրքիայի ընդդիմության ղեկավարների հետ հանդիպումը, հայտնում է «Հուրիեթը»:
Թուրքիան կոչ է արել Եվրամիությանը երկխոսություն վարել, այլ ոչ թե ընթանալ սպառնալիքների ճանապարհով: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Թուրքիայի Մարդին նահանգում «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) տեղադրած պայթուցիկ սարքի գործի դրվելու հետևանքով ոստիկանական զրահապատ մեքենա է պայթեցվել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կարող է ալկոհոլի հետ կապված խնդիրներ ունենալ, գրում է Soir-ը՝ հղում կատարելով Լյուքսեմբուրգի ԶԼՄ-ներին:
Նվազագույնը 2 մարդ է սպանվել և 16-ն ստացել է վնասվածքներ հրաձգության արդյունքում, որը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Մայերս քաղաքի գիշերային ակումբում, հայտնում է BBC-ն:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն թուրքական Habertürk հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը Թուրքիային աջակցել է ռազմական հեղաշրջման փորձից անմիջապես հետո: «Ադրբեջանն այդ աջակցությունը ցուցադրել է իր ձեռնարկած քայլերով:
Եվս մեկ քաղաքագլուխ Է սպանվել Մեքսիկայի հարավում: Informadorի տվյալներով՝ զինված գրոհայինները հարձակվել են Պունգարաբատո քաղաքի (Գեռերոյի նահանգ) քաղաքագլուխ Ամբրոսիո Սոտո Դուարտեի ավտոմոբիլի վրա:
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը հաղորդում է Թուրքիայի ոստիկանության կողմից երկրում հեղաշրջման փորձի մասնակիցների նկատմամբ աներևակայելի դաժանությունների մասին: