Բաժիններ՝

Չինաստանում առնվազն 164 մարդ է զոհվել տեղատարափ անձրևների հետևաքով, ևս 125­-ն անհայտ կորել է

Չինաստանի տասը տարածաշրջաններում առնվազն 164 մարդ է զոհվել տեղատարափ անձրեւների եւ դրանց հարուցած հեղեղումների հետեւանքով: Ինչպես հուլիսի 25­ին հաղորդել Է «Սինա» լրատվական պորտալը, եւս125 բնակիչ համարվում է անհայտ կորած:

Պորտալի տվյալներով տարերքի հարվածը վնաս է հասցրել ընդհանուր առմամբ14,8 միլիոն մարդու, եւս 514 հազարը տարահանված է վտանգավոր շրջաններից:

Առնվազն 125 հազար ժամանակավորապես բնակափոխ անձինք զրկվել են օթեւանից: Տարերքը ոչնչացրել Է 126 հազար շենք, եւս 344 հազար շինություն տարբեր վնասվածքներ Է ստացել: ՝

Աղետից ուղղակի տնտեսական վնասն արդեն հասել Է 31,14 միլիարդ յուանի (շուրջ 4,66 միլիարդ դոլարի): Ինչպես նշել Է «Սինան», վատ եղանակը վնասներ Է պատճառել կենտրոնական ենթակայության Պեկին եւ Տյանցզին քաղաքներին, Հեբեյի, Շանսիի, Լյաոնինի, Ցզիլինի, Հեյլունցզյանի, Շանդունի եւ Հենանի նահանգներին, ինչպես նաեւ Ներքին Մոնղոլիայի Վարչական Շրջանին, հաղորդել Է ՏԱՍՍ­ը:

Լուսանկարը`AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031