
«Իսլամական պետություն»-ը իր վրա է վերցրել Անսբախում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Բավարիայի Անսբախ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այն, որ Անսբախում տեղի ունեցածն ահաբեկչություն է, այդ մասին ավելի վաղ հայտարարել էր Բավարիայի դաշնային նահանգի Ներքին գործերի նախարար Յոահիմ Հերմանը: Նրա խոսքով, պայթյուն իրականացրած սիրիացու հեռախոսում հայտնաբերվել է վիդեոնյութ, որում նա արաբերենով խոսել է հարձաման սպառնալիքի մասին: Դրանից բացի, պայթյուն իրականցնողը հավատարմության երդում է տվել «Իսլամական պետություն»- ահաբեկչական խմբավորման առաջնորդին:
Հուլիսի լույս 25-ի գիշերը Անսբախ քաղաքում տեղի է ունեցել պայթյուն երաժշտական փառատոնի անցկացման վայրի հարևանությամբ: Պայթյունի ժամանակ շուրջ 2,5 հազար մարդ վերադառնում էր տուն: Պայթյունի հետևանքով մահացել է 1 մարդ: