Բաժիններ՝

Շոտլանդիան պատրաստվում է դուրս գալ Մեծ Բրիտանիայի կազմից. Reuters

Շոտլանդիան ծրագրում է սկսել Մեծ Բրիտանիայից դուրս գալու նախապատրաստական աշխատանքներն այն դեպքում, եթե իր շահերը հաշվի չառնվեն Brexit-ի հարցով, այսօր հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերժենը:

«Եթե մենք տեսնենք, որ մեր շահերը չեն կարող պաշտպանվել Մեծ Բրիտանիայի շրջանակում, ապա անկախությունը պետք է դառնա տարբերակներից մեկը, որը Շոտլանդիան իրավունք ունի դիտարկել»,- նրա խոսքերը ներկայացնում է Reuters-ը:

Ստերժենը հավելել է, որ հենց այդ պատճառով է Շոտկանդիան ձեռնարկում նախապատրաստական միջոցառումներ, որպեսզի տվյալ հնարավորությունը մնա անհրաժեշտության դեպքում:

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ 2017թ. Շոտլանդիան կարող է անցկացնել անկախության մասին երկրորդ հանրաքվեն, եթե Բրիտանիան հաշվի չառնի Շոտլանդիայի դիրքորոշումը ԵՄ-ից դուրս գալու ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031