Մայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա․ «Ուժեղ Հայաստան»

Մայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ուղերձ է հղել մայիսի 9-ի կապակցությամբ։

«Սիրելի´ հայրենակիցներ,

Շնորհավորում ենք ձեզ տոնական օրվա կապակցությամբ։

Մայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա։ Այն հավերժ մնալու է որպես հաղթանակի օր։

Հաղթանակ, որ վաստակել են մեր պապերը 1945 թվականին` Բեռլինում, իսկ մեր հայրերն ու եղբայրները` 1992 թվականին` Շուշիում։

Մայիսի 9-ի խորհուրդը առհավետ լուսավորելու է մեր ճանապարհը դեպի ապագայի հաղթանակներ»,- գրված է ուղերձում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031