Բաժիններ՝

Թրամփն ամրապնդել է իր դիրքերը Քլինթոնի նկատմամբ

CNN-ի հարցման տվյալով՝ այս պահի դրությամբ վիճակագրական հարցումները ցույց են տալիս, որ ԱՄՆ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 48%-ը, դեմոկրատ Հիլարի Քլինթոնի՝ 45%-ը:

Մեկ այլ հարցում, որն անցկացրել է ամերիկյան CBS հեռուստաալիքը, վկայում է, որ ներկայում երկու թեկնածուների հաղթանակի շանսերը հավասար է, նրանց նախընտրում են հարցվածների 42%-ը:

Մինչ այդ CBS-ը հիշեցնում է, որ միլիարդատեր հանրապետականի օգտին է հանդես եկել ԱՄՆ նախագահի եղբայր Մալիք Օբաման:

Լինելով դեմոկրատ՝ նա հայտարարել է, որ նոյեմբերին կայանալիք ընտրություններում ինքը քվեարկելու է Թրամփի օգտին:

«Ինձ դուր է գալիս Դոնալդ Թրամփը, քանի որ նա անկեղծ է խոսում»,- բացատել է Մալիք Օբաման ամերիկյան մամուլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս