Հուլիսի 25-ին Ադրբեջանի Սահմանադրական դատարանի նիստը կհրապարակի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներկայացրած նախագիծը, որը վերաբերում է երկրի մայր օրենքում փոփոխություններ կատարելուն, ասվում է Սահմանադրական դատարանի հաղորդագրության մեջ: Այս մասին հայտնում է APA գործակալությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոստովանել է, որ երկրի հետախուզության աշխատանքում թերացումներ են եղել և խոստացել է վերակազմավորել երկրի զինված ուժերը պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո:
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ներկայում վերահսկում է Իրաքի տարածքի 10 տոկոսից էլ ավելի քիչ տարածքը, երբ ավելի վաղ նրա վերահսկողության տակ էր գտնվում երկրի 40 տոկոսը:
Ավիափոխադրողներն արդեն արձագանքել են «Ռոսավիացիայի» որոշմանը: «Աերոֆլոտն» արդեն հայտարարել է, որ սկսել է տոմսերի վաճառքը դեպի Ստամբուլ և Անթալիա:
3 թուրք ոստիկան է սպանվել, ևս 1-ը վիրավորվել է Թուրքիայի Դիարբեքիր նահանգում «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների հետ բախման հետևանքով:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին պատրանք է անվանել Սիրիայում հակամարտող կողմերից մեկի ռազմական հաղթանակի հասնելու հնարավորության գաղափարը, հայտնում է Reuters-ը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում պարզաբանում է տեղադրել, որտեղ անդրադարձել է երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը Թուրքիայի մասնակցության մասին իր հայտարարությանը:
Fox News ամերիկյան հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Ռոջեր Այլզը լքել է իր պաշտոնը: Այդ մասին ասված է 21st Century Fox ընկերության մամուլի հաղորդագրությունում, տեղեկացնում է korrespondent.net-ը:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո հուլիսի 15ը հայտարարվել է որպես այդ օրը զոհված «շեհիդների» (նահատակների) հիշատակի օր:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին ապահովել սահմանադրական կարգը, ինչպես նաև քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները, չնայած երկրում հաստատված արտակարգ դրության ռեժիմին, որը սահմանվել էր պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո:
Միլիարդատեր Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնել է դառնալ ԱՄՆ նախագահի թեկնածու Հանրապետական կուսակցությունից, հայտնում է BBC-ն:
Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է The Beatles խմբի անհայտ՝ It’s For You ձայնագրությունը:
Իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը կարծում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը տառապում է հոգեկան խանգարմամբ:
ԱՄՆ Իլինոյս նահանգի Ջոլիեթ քաղաքում ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա:
Թուրքիայի ԶԼՄների գլխավոր կարգավորող մարմնի` ռադիոհեռուստատեսության բարձրագույն խորհրդի տասնյակ աշխատակիցներ այդ երկրում հուլիսի 15-ին տեղի ունեցած ձախողված ռազմական հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակում աշխատանքից հեռացվել են:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման և արտակարգ դրություն սահմանելու փորձերը չեն ազդի Տրանսանատոլիական գազատարի շինարարության գրաֆիկի վրա: Այս մասին Trend-ին հայտնել են TANAP կոնսորցիումից:
Բրազիլիայի դաշնային ձերբակալել է 10 հոգուց բաղկացած մի խումբ մարդկանց, ովքեր ամենայն հավանականությամբ պատրաստվում էին ահաբեկչություն իրականացնել Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի ընթացքում:
Հուլիսի 21-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային:
Ադրբեջանական երկրորդ՝ ADEX 2016 սպառազինությունների ցուցադրությունը կանցկացվի Բաքվում սեպտեմբերի 27-30-ը:
Թուրքիայի, ինչպես նաև ցանկացած այլ պետության միանալը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, կախված է բանակցային գործընթացում տվյալ երկրի կառուցողական ներդրումից:
Ֆրանսիական ոստիկանությունը հակաակաբեկչական օպերացիա է իրականացրել Փարիզի Արժանտեյ արվարձանում, հայտարարել են ոստիկանությունից, հայտնում է Reuters-ը:
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե տեղեկություն չունի այն մասին, որ Ռուսաստանն իբրև տեղեկացրել է Թուրքիայի նախագահին նախապատրաստվող ռազմական հեղաշրջման մասին, ինչի մասին ավելի վաղ հայտնել էին ԶԼՄ-ները:
Ստամբուլում ռազմական հեղաշրջման փորձի մասնակցության համար ձերբակալված 12 սպաները մտադրվել են բանտից առևանգել «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանին, հայտնում է Haberturk-ը:
Հուլիսի 20-ին Ապշերոնի լողափում ռեկորդ է գրանցվել: Այնտեղ ջրահեղձ է եղել 7 մարդ, հայտնում է contact.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի ՆԳՆ-ի մամուլի ծառայությանը:
Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպման նախապատրաստությունը քննարկվել է ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳՆ-ի ղեկավարների տեղակալների մակարդակով, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:
Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հորդորել է Թուրքիայի իշխանություններին ապահովել զանգվածային լրատվամիջոցների ու լրագրողների անվտանգությունը:
Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիան Թուրքիայում կկասեցվի արտակարգ դրության ռեժիմի գործողության ժամանակ: Ինչպես հայտնում է NTV հեռուստաալիքը, այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:
Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն պլանավորվում է անցկացնել այս տարի: Ինչպես հայտնում է APA գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի իշխող՝ «Նոր Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը:
Իրանի անվտանգության ուժերը երկրի արևելյան շրջաններում կալանավորել են ահաբեկչական խմբավորման 40 անդամի, հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի-Ֆազլին:
Լիբանանի բանակը շրջապատել է նավը, որը Թուրքիայից ժամանել էր Տրիպոլի քաղաքի նավահանգիստ, սահմանվել են անվտանգության բարձր միջոցառումներ, հայտնում է լիբանանյան NNA գործակալությունը: