Բաժիններ՝

Թուրքիայի կուսակցությունները պատրաստ են սկսել նոր Սահմանադրության վրա աշխատանքը. վարչապետ

Թուրքիայի իշխող կուսակցությունը ընդդիմության հետ համագործակցելով կնախապատրաստի երկրի Սահմանադրության փոփոխությունները Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Այս մասին հայտնում է BBC-ն:

«Բոլոր գլխավոր կուսակցությունները պատրաստ են սկսել աշխատանքը նոր Սահմանադրության վրա»,- լրագրողներին ասել է Յըլդըրըմը Անկարայում՝ հավելելով, որ նման որոշում կայացվել է Էրդողանի՝ երկրի ընդդիմադիր խմբակցությունների երկու ղեկավարների հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ:

Ինչպես նշել է վերջինս, դեռ խոսքը միայն սահմանափակ թվով փոփոխությունների մասին է: Դրանց մասին դեռ քիչ բան է հայտնի:

Յըլդըրըմը հայտնել է միայն, որ որոշ ուժային միավորումներ, օրինակ՝ ժանդարմներն ու փրկարարները փոխանցվելու են քաղաքացիական նախարարությունների վերահսկողության ներքո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031