ԱՄՆ-ը դուրս է բերել Վենեսուելայից բարձր հարստացված ուրանը

ԱՄՆ-ը Վենեսուելայից դուրս է բերել բարձր հարստացված ուրանը՝ նվազեցնելով Հարավային Ամերիկայի և ընդհանրապես ԱՄՆ տարածքի համար առկա ռիսկը, ասվում է ԱՄՆ-ի Ազգային միջուկային անվտանգության վարչության (NNSA) հաղորդագրությունում։

«Վենեսուելայից ողջ հարստացված ուրանի անվտանգ դուրսբերումը ևս մեկ ազդանշան է աշխարհին Վենեսուելայի վերածննդի մասին։ Նախագահ Թրամփի վճռական առաջնորդության շնորհիվ թիմերը մի քանի ամսում ավարտեցին այն, ինչ սովորաբար տարիներ էր պահանջում», – նշվում է գերատեսչության հաղորդագրությունում։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, տասնամյակներ շարունակ RV-1 ռեակտորը ծառայել է ֆիզիկական և միջուկային հետազոտությունների համար։ 1991 թվականին այդ աշխատանքների ավարտից հետո 20 տոկոսի օրհասական շեմից բարձր հարստացված ուրանը դարձել է ավելցուկային հումք։ Այդ նյութի անվտանգությունն ապահովելու նպատակով ամերիկացի մասնագետներն ու Վենեսուելայի գիտական հետազոտությունների ինստիտուտի փորձագետները RV-1 ռեակտորից բարեհաջող դուրս են բերել 13,5 կիլոգրամ ուրան։ Ուշագրավ է, որ աշխատանքներն ավարտվել են օբյեկտ կատարած առաջին այցից հետո՝ վեց շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում։

Սերտ համագործակցելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ՝ մասնագետների թիմը ուրանը հուսալիորեն տեղավորել է օգտագործված միջուկային վառելիքի կոնտեյների մեջ։ Այնուհետև խումբն այն ցամաքով տեղափոխել է Վենեսուելայի նավահանգիստ։

Այնտեղ նրանք բեռը հանձնել են մասնագիտացված փոխադրողին, որը տրամադրել էր բրիտանական «Nuclear Transport Solutions» ընկերությունը:

Նավը նյութը տեղափոխել է Միացյալ Նահանգներ և ԱՄՆ ափերին հասել մայիսի սկզբին:

Ժամանումից հետո ամերիկյան մասնագետները բեռնաթափել են տարաներն ու դրանք տեղափոխել Սավաննա Ռիվերի (SRS) պոլիգոն՝ վերամշակման և հետագա օգտագործման համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031