Միշել Օբաման հանդես է եկել ի պաշտպանություն Հիլարի Քլինթոնի
ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման իր աջակցությունն է հայտնել դեմոկրատ Հիլարի Քլինթոնին ԱՄՆ կայանալիք ընտրություններում:
«Ես նրա հետ եմ»,- հայտարարել է Միշել Օբաման՝ ելույթ ունենալով Ֆիլադելֆիայում դեմոկրատների համագումարում: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Հիլարին իր ողջ կյանքի ընթացքում երբեք չի պարտվել»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կինը Քլինթոնին նվիրված ելույթի ժամանակ:
«Նրա շնորհիվ իմ դուստրերը հիմա ընկալում են այն փաստը, որ կինը կարող է դառնալ ԱՄՆ-ի նախագահ՝ որպես ինքնին մի բան: Մենք պետք է ներդրենք այս երկրի նկատմամբ մեր ուժերի, կրքի, մեր սիրո յուրաքանչյուր կաթիլը այն բանի համար, որ Հիլարի Քլինթոնին ընտրենք նախագահ»,- ասել է ԱՄՆ առաջին տիկինը:
Նա նաև քննադատել է Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփին այն բանի համար, որ նա դիմում է «ատելության լեզվին»:
Մինչ Օբամայի ելույթը ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը հաստատել էր նախընտրական ծրագիրը: Նախընտրական ծրագրում շարադրված են հիմնական խնդիրները, որոնցով զբաղվելու է Քլինթոնի ադմինիստրացիան նախագահ ընտրվելու դեպքում:
Ֆիլադելֆիայում դեմոկրատների համագումարը կտևի 4 օր: Ինչպես սպասվում է, դրա ժամանակ Հիլարի Քլինթոնը պաշտոնապես կճանաչվի ԱՄՆ նախագահի թեկնածու: