Մեքսիկայում երկրորդ քաղաքագլուխն Է սպանվել հանգստյան օրերին
Եվս մեկ քաղաքագլուխ Է սպանվել Մեքսիկայի հարավում: Informadorի տվյալներով՝ զինված գրոհայինները հարձակվել են Պունգարաբատո քաղաքի (Գեռերոյի նահանգ) քաղաքագլուխ Ամբրոսիո Սոտո Դուարտեի ավտոմոբիլի վրա:
Միջադեպը տեղի Է ունեցել հարեւան Միչոականի նահանգում:
Հաղորդվում Է, որ հարձակման հետեւանքով վիրավորվել են ոստիկանության երկու աշխատակիցներ, որոնց կարգել Էին Սոտոյին պաշտպանելու համար: Ավելի վաղ քաղաքագլուխն սպառնալիքներ Էր ստանում տեղի թմրակարտելի անդամներից:
Հուլիսի 23ին հնդկացիական Սան Խուան Չամուլա քաղաքի (Չյապասի նահանգ) վարչակազմի ղեկավարն սպանվել Է վրդովված քաղաքացիների կողմից, որոնք քաղաքապետական Էին եկել՝ բողոքելով իշխանությունների ֆինանսական գործերի առիթով: Այդ ժամանակ փոխհրաձգության հետեւանքով հինգ մարդ Է զոհվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: