Բաժիններ՝

Turkish Airlines-ը Գյուլենի հետ կապ ունենալու կասկածանքով աշխատանքից ազատել է հարյուրավոր աշխատակիցների

Թուրքական պետական Turkish Airlines ավիաընկերությունն աշխատանքից ազատել է 211 աշխատակցի, որոնք կասկածվում են ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի մեջ, հայտնում է BBC-ն:

Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ պայմանագրերի դադարեցման պատճառը օպերատիվ անհրաժեշտությունն է, աշխատանքի անարդյունավետությունը, Գյուլենի գլխավորած շարժման հետ աշխատակիցների կապերը:

Եվրոպայում մեծությամբ չորրորդ ավիափոխադրողի ներկայացուցիչները դեռ մեկնաբանություններ չեն տվել կատարվածի վերաբերյալ:

Որոշ ԶԼՄ-ներ հայտնում են, որ աշխատանքից հեռացվածների թվում է ընկերության ղեկավարի տեղակալը, որը պատասխանատու է ֆինանսական օպերացիաների համար:
Թուրքիայում հուլիսի 16-ին պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո աշխատանքից ազատվել և ձերբակալվել է ավելի քան 60 հազար մարդ, որի մեծ մասը՝ պետական ոլորտի աշխատակիցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս