ԱՄՆ-ն ուսումնասիրում է Սիրիայի Մանբիջ գյուղի ուղղությամբ ավիահարված հասցնելու մասին տեղեկությունը
Միացյալ Նահանգներն ուշադիր և մանրակրկիտ ուսումնասիրում է տեղեկատվությունն այն մասին, որ իր կողմից գլխավորած կոալիցիան ավիահարված է հասցրել Սիրիայի Մանբիջ գյուղի ուղղությամբ, ինչպես նաև այն, որ այդ հարվածի հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությանը, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սամանտա Փաուերը:
«Եթե այդ տեղեկատվությունը հաստատվի, ապա Վաշինգտոնը պատրաստ է դեպքի պատասխանատվությունը վերցնել իր վրա»,- ասել է Սամանտա Փաուերը: Նա նշել է, որ հավաքագրվում են փաստեր դեպքի հետ կապված` համագործակցելով նաև Սիրիայի կազմակերպությունների հետ:
«Եթե մենք հաստատենք, որ մեր ավիահարվածներից Մանբիջ գյուղում քաղաքացիական անձինքն են տուժել, ապա մենք դա կընդունենք և կտեսնենք, թե ինչ քայլեր է հնարավոր իրականացնել այդ հարցում մեր կողմից իրականացվող քաղաքականության առնչությամբ»,- ասել է Սամանտա Փաուերը: