Բաժիններ՝

Amnesty International-ը հայտնում է Թուրքիայում հեղաշրջման փորձի մասնակիցների նկատմամբ սեռական ոտնձգությունների և խոշտանգումների մասին. The Mirror

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը հաղորդում է Թուրքիայի ոստիկանության կողմից երկրում հեղաշրջման փորձի մասնակիցների նկատմամբ աներևակայելի դաժանությունների մասին: Վերջիններս ձերբակալվածներին պահում են առանց սննդի, ջրի, կապկպում են ու ենթարկում սեռական ոտնձգությունների:

Կազմակերպությունը հայտնում է, որ ունի հավաստի վկայություններ այն մասին, որ կալանավորներին ծեծում են ու բռնաբարում:

Կազմակերպությունը կոչ է անում անկախ դիտորդներին թույլատրել մատչում ունենալ ձերբակալվածների պահման վայրերին, այն է՝ ոստիկանական տեղամասերին, մարզասրահներին ու դատարանների շենքերին:

Amnesty International-ը հայտնում է, որ Անկարայի և Ստամբուլի ոստիկանությունը բանտարկյալներին մինչև 48 ժամ պահում է սթրեսային վիճակում՝ ջրկելով սննդից, ջրից, բժշկական օգնությունից, ինչպես նաև սպառնում և վիրավորում է նրանց:

«Չարաշահումների մասին տեղեկությունները, ներառյալ՝ ծեծն ու բռնաբարությունները կալանքի տակ գտնվելու ընթացքում, լուրջ անհանգստություն են հարուցում, մանավորապես հաշվի առնելով ձերբակալությունների մասշտաբները, որոնց ականատես ենք եղել անցած շաբաթ»,- հայտարարել է Amnesty International-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցով տնօրեն Ջոն Դալխուզենը:

https://www.youtube.com/watch?v=ApJFgK7PIiU

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս