Բաժիններ՝

Գերմանիայի Անսբախ քաղաքում պայթյունն ահաբեկչական հարձակում է որակվել

Բավարիայի ՆԳՆ ղեկավար Իոահիմ Հերմանը հայտարարել է, թե գերմանական Անսբախ քաղաքում պայթյունը եղել է ահաբեկչական հարձակում, հայտնում է Reuters գործակալությունը:

Նրա խոսքով՝ այդ մասին է վկայում պայթյունն իրականացրած անձի հեռախոսում հայտնաբերված տեսագրությունը: Նա նշել է, որ տեսագրությունում արաբերենով ձայնագրված են սպառնալիքներ:

Բացի այդ՝ պայթյունի հեղինակ սիրիացին տեսագրության մեջ իր հավատարմությունն է հայտնել ԴԱԻՇ-ի առաջնորդին:

Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզյերի կարծիքով՝ պայթյունի նախաձեռնողը կարող էր հոգեկան հիվանդ լինել:

Հիշեցնենք, որ երեկ Անսբախում երաժշտական փառատոնի անցկացման վայրի հարևանությամբ պայթյուն է որոտացել: Պայթյունի հետևանքով սպանվել է դրա հեղինակը՝ 27-ամյա մի սիրիացի, ում ավելի վաղ Գերմանիայի իշխանությունները մերժել էին տրամադրել փախստականի կարգավիճակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս