Բաժիններ՝

«Ռուսաստանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից հնչել են որոշ առաջարկություններ, որոնք կարող են ընդունելի լինել Ադրբեջանի համար». Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն թուրքական Habertürk հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը Թուրքիային աջակցել է ռազմական հեղաշրջման փորձից անմիջապես հետո: «Ադրբեջանն այդ աջակցությունը ցուցադրել է իր ձեռնարկած քայլերով: Եղբայրության ու միասնության էությունը դրա մեջ է»,- ասել է նա: Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:

Նա նշել է, որ վերջին շրջանում ինտենսիվացել են «Ադրբեջանի օկուպացված տարածքների» հարցի շուրջ հանդիպումները:

«Այդ հարցի լուծման համար մեծ ջանքեր են գործադրում ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Նրանց կողմից հնչել են որոշ առաջարկություններ, որոնց թվում եղել են նաև առաջարկություններ, որոնք կարող են ընդունելի լինել Ադրբեջանի համար:
Մենք հայտարարել ենք, որ կաջակցենք բոլոր առաջարկություններին, որոնց հետ համաձայն կլինի Ադրբեջանը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031