Հաշմանդամների զանգվածային սպանդ Ճապոնիայում
Ճապոնական Կանագավա պրեֆեկտուրայում 26-ամյա Սատոսի Ուեմացուն սպանել է 19 հաշմանդամի: Մարդասպանը նախազգուշացրել էր, որ պատրաստվում է սպանել վերջիններիս: Տղամարդը այս տարվա փետրվար-մարտին գտնվել է հոգեբուժական կլինիկայում, օգտագործել մարիխուանա, հայտնում է «Կիոդո» գործակալությունը:
Հայտնի է, որ 26-ամյա Սատոսի Ուեմացուն հաշմանդամների տան աշխատակիցներին ասել է, որ ցանկանում է սպանել նրանց, այդ մասին տեղեկացվել էր նաև Սագամիխարա քաղաքի ոստիկանությունը, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը:
Տղամարդը աշխատել է հաշմանդամների այդ տանը 2012թ. և աշխատանքից հեռացել սեփական ցանկությամբ:
Վերջինս դանակով հարձակվել է հաշմանդամների վրա, սպանել 19-ին, ևս 26 մարդ վիրավորվել է:
Մարդասպանը հանձնվել է ոստիկանությանը: