2009 թվականից ի վեր Աֆղանստանում շուրջ 23 հազար խաղաղ բնակիչ է սպանվել. ՄԱԿ
Աֆղանստանում 2009 թվականից ի վեր 22 941 խաղաղ բնակիչ Է սպանվել եւ 40 993ը՝ վիրավորվել: Այս տվյալները բերված են ՄԱԿի՝ հուլիսի 25ին Ժնեւում հրապարակված զեկույցում։
Այս տարվա առաջին վեց ամիսներին քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվն, ինչպես նշված Է փաստաթղթում, անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ աճել Է 4 տոկոսով: ՄԱԿի՝ Աֆղանստանի աջակցման ներկայացուցչության փորձագետները հաղորդել են 1 601 սպանված եւ 3 565 վիրավորված խաղաղ բնակիչների մասին: «Դա կիսամյակում ամենաբարձր ցուցանիշն Է 2009 թվականից ի վեր», ընդգծում են զեկույցի հեղինակները:
ՄԱԿի՝մարդու իրավունքների գերագույն կոմսար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը «տագնապալի եւ ամոթալի» Է համարել այն փաստը, որ զոհվածների եւ վիրավորվածների թվում երեխաները կազմում են գրեթե մեկ երրորդը՝ 1509: Յոթուկես տարվա ընթացքում փոքրիկ աֆղանների շրջանում այդքան շատ մահեր եւ վիրավորումներ արձանագրվել Է առաջին անգամ: «Այս թվերը հիմնված են մոտավոր հաշվարկների վրա», նշում են փորձագետները՝ պարզաբանելով, որ իրականում Աֆղանստանում հակամարտության զոհերն ավելի շատ են:
Փաստաթղթում ընդգծված Է, որ այս տարվա առաջին վեց ամսում Աֆղանստանում ներքին տեղահանված անձանց թիվն աճել Է 157 997ով եւ հասել 1,2 միլիոնի, հաղորդել Է ՏԱՍՍը: