Բաժիններ՝

ՌԴ-ի հետ բանակցությունները գործընկերության խորացում չեն. Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պայմանավորվածությունները Սիրիայի քաղաքականության հարցով չեն նշանակում ռազմական համագործակցության խորացում, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Նա ընդգծել է, որ Սիրիայի հարցով ռազմական համագործակցությունը ընթանում է միայն «ռուսներին ճիշտ քայլերի տանելու» նպատակով, այն է՝ աջակցել սիրիական համակարտության քաղաքական որոշմանը:

Սակայն, ըստ Քարտերի, ռուսները «դեռ շատ հեռու են դրանից»:
Մոսկվայի հետ բանակցությունները պետք է պարզեն՝ «կարո °ղ են արդյոք ռուսները Սիրիայում ճիշտ գործել»:

«Ռուսաստանը պետք է ավարտի իր քաղաքականությունը, որը նպաստում է սիրիական պատերազմի շարունակմանը»,- հայտարարել է Պենտագոնի ղեկավարը:
Փորձագետների կարծիքով՝ նրա ելույթը պատասխան է ԱՄՆ-ում հնչող այն մտավախությունների, որ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը կարող է վնասել ամերիկացի զինվորականների օպերատիվ աշխատանքին:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ հուլիսի 26-26-ը մտադիր է Լաոսում հանդիպել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ շարունակելու Սիրիայի հարցով երկխոսությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս