Բաժիններ՝

Իտալիայի ոստիկանությունը էվակուացրել է Միլանի մետրոյի «Centrale» կայարանի ուղևորներին

Իտալիայի ոստիկանությունը էվակուացրել է Միլանի մետրոյի «Centrale» կայարանի ուղևորներին: Պատճառը կասկածելի առարկայի հայտնաբերումն է: Այս մասին հաղորդում BBC­-ն:

Ոստիկանները ստիպված են եղել դադարեցնել գնացքների շարժը մի քանի ուղղություններով: Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ, մետրոյի կայարանում հայտնաբերվել է փայտե տուփ` լարերով և լիցքավորման սարքերով: Այն ավելի ուշ պայթեցվել է մասնագետների կողմից:

Ուղևորների շրջանում խուճապ չի եղել: Դեպքի առնչությամբ իրականացվում է քննություն: Նշենք, որ Ֆրանսիայում և Գերմանիայում ահաբեկչական գործողություններից հետո Իտալիայում անվտանգության միջոցառումերն ուժեղացվել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031