
Ադրբեջանը «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու վրացական հատվածի շինարարության համար ավելի քան 600 մլն դոլար է հատկացրել

Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը (SOFAZ) «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու շինարարության նախագծի շրջանակում՝ վրացական հատվածի շինարարության համար, հատկացրել է 611.5 միլիոն դոլար (2016թ. հուլիսի 2-ի դրությամբ), հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով SOFAZ-ի հայտարարությանը:
Համաձայն հաղորդագրությունների, որը ստորագրվել է Ադրբեջանի և Վրաստանի կառավարությունների միջև, գումարները հատկացվել են Ադրբեջանի Միջազգային բանկի միջոցով «Մարաբդա-Կարծախի երկաթուղային ճանապարհի» նախագծման, կառուցման, վերակառուցման, շահագործման և համապատասխան ենթակառուցվածքային օբյեկտների կառուցման համար:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, 2016թ. առաջին կեսին նախագծի կյանքի կոչման համար SOFAZ-ը հատկացրել է 23.2 միլիոն դոլար:
«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին կառուցվում է վրացա-ադրբեջանա-թուրքական միջպետական համաձայնագրի հիման վրա: