Բաժիններ՝

Թուրքիայում առողջապահության ոլորտի հինգ հազար աշխատակից ազատվել է աշխատանքից

Թուրքիայի առողջապահության նախարարության շուրջ հինգ հազար աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից՝ երկրում հեղափոխության փորձի հետաքննության շրջանակում: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի առողջապահության նախարար Ռեջեփ Ակդագը:

«Հինգ օրվա ընթացքում նախարարությունում ինտենսիվորեն աշխատում է հանձնաժողովը՝ իմ մասնակցությամբ: Աշխատանքից ազատվել է հինգ հազար մարդ»,-­ ասել է Ակդագը: Հուլիսի 16-­ի գիշերը Թուրքիայում տեղի է ունեցել հեղափոխության փորձ, որը կանխվել է իշխանությունների կողմից: Համաձայն վերջին տվյալների՝ դիմակայության հետևանքով Ստամբուլում և Անկարայում զոհվել է 246 մարդ, ավելի քան երկու հազարը ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս