Հրաձգություն Վանում. կան զոհեր
Թուրքիայի արևելյան Վան նահանգում հրաձգություն է տեղի ունեցել «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների և տեղացիների միջև, սպանվել է 3 և վիրավորվել նահանգի 4 բնակիչ, հայտնում է թուրքական Hyrriyet պարբերականը:
Պարբերականի տեղեկություններով` հրաձգությունից հետո Թուրքիայի ԶՈւ-ն ձեռնամուխ է եղել զինյալների հայտնաբերման աշխատանքներին: