Թուրքիայի վարչապետը հայտնել է Իսլամ Քարիմովի մահվան մասին
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը մահացել է, հայտնում է BBC-ն:
Ուզբեկստանի պաշտոնական աղբյուրները նախկինի պես չեն հաստատում երկրի նախագահի մահվան մասին հաղորդագրությունները:
«Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը հեռացել է կյանքից: Թուրքիայի Հանրապետությունը կիսում է ուզբեկ ժողովրդի ցավն ու վիշտը»,- հայտարարել է Յըլդըրըմը Թուրքիայի նախարարների կաբինետում: Նրա խոսքերը հեռարձակվել են թուրքական հեռուստատեսությամբ:
Անցած շաբաթ 78-ամյա Քարիմովը հոսպիտալացվել էր: Պատճառը գլխուղեղի արնազեղումն էր: Այսօր պաշտոնապես հայտարարվեց, որ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Հայտնի է, որ վաղը Քարիմովի հայրենի քաղաքի` Սամարղանդի օդանավակայանը փակ է լինելու: