«Ռուսական քարոզչությունը սպառնալիք է». Դավիթ Բաքրաձե
Ռուսական քարոզչությունը, հակաարևմտյան քարոզչությունն ակտիվորեն ներկա է նաև ողջ Եվրոպայում, այդ թվում` Վրաստանում: Դա սպառնալիք է, հայտարարել է Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերի պետնախարար Դավիթ Բաքրաձեն: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Նրա խոսքով` Վրաստանի վարչապետի ապարատում ստեղծվել է ռազմավարական հեռահաղորդակցության բաժին, որն ակտիվորեն համագործակցում է ԵՄ-ում ստեղծված համապատասխան բաժինների հետ:
«Վրաստանում այսօր բնակչությունը ավելի տեղեկացված է և ընտրություն է կատարել եվրոպական ուղու օգտին: Ռուսական կողմից կա շատ մեծ հետաքրքրություն, մեծ ֆինանսավորում: Մեր ռազմավարությունը ճկուն փաստաթուղթն է, որը նախատեսում է նոր մարտահրավերներ»,- հայտարարել է Բաքրաձեն:
Ըստ IDFI-ի տեղեկությունների` Վրաստանում Կրեմլի գաղափարախոսության հիմնական հիմքը մեդիամիջոցներն են: