Բաժիններ՝

Զտումների նոր ալիք Թուրքիայում· աշխատանքից ազատվել է 8000 ոստիկան և ժանդարմ

Թուրքիայում զանգվածային զտումների նոր ալիք է սկսվել: Այն առնչվել է իրավապահ մարմիններին և մի շարք գերատեսչությունների, ներառյալ` կրթության և առողջապահության նախարարությունները, գրում է DW-ն:

Թուրքական իշխանությունները զտումների նոր ալիքի շրջանակում աշխատանքից հեռացրել են 7 669 ոստիկանի և ժանդարմերիայի 323 աշխատակցի:

Նրանք բոլորն էլ կասկածվում են Թուրքիայում պետական հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեջ: Այս մասին նշված է այսօր հրապարակված պաշտոնական կառավարական տեղեկատուում:

Բացի այդ` Թուրքիայի ազգային կրթության նախարարությունից աշխատանքից ազատվել է 28 163 աշխատակից, առողջապահության նախարարությունից` ավելի քան 2 հազար մարդ:
Բացի այդ` տեղեկատուում նշվել է, որ ավելի վաղ աշխատանքից սեփական կամքով դուրս եկածները կարող են վերադառնալ իրենց նախկին աշխատանքին, եթե 2 ամսվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացնեն:

Հուլիսի 16-ից հետո աշխատանքից զրկվել է Թուրքիայի դատական մարմինների ավելի քան 3300 աշխատակից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս