Բաժիններ՝

Ռուսաստանը և Թուրքիան պլանավորում են ստեղծել 1 մլրդ դոլարի ներդրումային հիմնադրամ

Ռուսաստանը և Թուրքիան մտադիր են հուշագիր ստորագրել 1 մլրդ դոլարի ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասին G-20 գագաթաժողովի շրջանակում, որը տեղի կունենա սեպտեմբերի 4-5-ը Չինաստանում, հայտարարել է Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Այս մասին հայտնում է TASS-ը:

«Ֆորումի ժամանակ մենք կարևոր բանակցություններ կվարենք Թուրքիայի հետ: Մենք հուշագիր կստորագրենք ավելի քան 1 միլիարդ դոլարի համատեղ ռուս-թուրքական հիմնադրամի ստեղծման մասին»,- հայտնել է նա:

Ավելի վաղ Դմիտրիևը հայտարարել էր, որ ռուս-թուրքական հիմնադրամի համատեղ ներդրումները կարող են սկսվել 2017 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930