Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Քոլինզը դարձել է Սաուդյան Արաբիայում բրիտանացի առաջին դիվանագետը, որը իսլամ է ընդունել և հաջ իրականացրել, գրում է Daily Mail-ը։
Ռուսաստանը, որը պատրաստվում է 2017թ․նախագահել ԱՊՀ երկրների խորհրդում, առաջարկելու է պետությունների ղեկավարների հերթական նիստը հրավիրել Մոսկվայում: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նվազագույնը 25 մարդ է վիրավորվել Ֆրանսիայում գնացքի և բեռնատարի բախման հետևանքով, հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Թուրքիայի և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետեր Հուլուսի Աքարը և Վալերի Գերասիմովն Անկարայում ձեռնամուխ են եղել բանակցություններին, հայտնում է Нaberturk-ը։
«Մենք պաշտպանության նախարարությունում ցանկացած դեր կկատարենք, որը հանձնարարվում է, մեզ համար սովորական՝ ամենաբարձր մակարդակով»,- հայտարարել է Քարտերը։
Վրաստանի վարչապետը կարծում է, որ ամենամեծ խնդիրը, որը ծառացած է Վրաստանի կառավարության առաջ, այն է, որ երկիրն «ապագայում դառնա տարածաշրջանում կայունություն փարոս և առաջ մղող ուժ»։
Եվրոպան գտնվում է ահաբեկչական սպառնալիքի և միգրացիոն մարտահրավերների առաջ, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Փարիզում՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Գերմանիայում բախումներ են տեղի ունեցել փախստականների և Բաուտցեն քաղաքի բնակիչների միջև, հայտնում է Spiegel Online-ը։
Նվազագույնը 1 մարդ է զոհվել Բալիում զբոսաշրջային նավում պայթյունի հետևանքով, մոտ 20 մարդ վնասվածքներ է ստացել։ Զոհը գերմանացի զբոսաշրջիկ է, հայտնել են ոստիկանությունից։
Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել գրավոր կերպով հաստատել 146 ռուս և ուկրաինացի ֆիզիկական և 37 իրավաբանական անձանց նկատմամբ անհատական պատժամիջոցների սահմանումը։
ԱՄՀ-ի տնօրենների խորհուրդը հրապարակել է Ադրբեջանի տնտեսության մասին արդյունքները, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր կայքում Սիրիայի Հալեպ քաղաքի իրադրության առցանց-հեռարձակում կվարի ինչպես վերգետնյա խցիկներից, այնպես Էլ անօդաչուից: Այս մասին լրագրողներին հայտնել Է ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Ռուսաստանից սպառազինության արտահանման ընդհանուր ծավալը 2016 թվականի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում կազմել է շուրջ 8 մլրդ դոլար։
Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ու Ժան-Մարկ Էյրոն Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինի հետ ժամանել են Դոնբաս։ Այս մասին ասվում է Ուկրաինայի ԱԳՆ-ի Twitter-ում։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դրական է բնութագրել ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնման ընթացքը՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին։
ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունները հուշագիր են ստորագրել ռազմական համագործակցության մասին, որը վերաբերում է անվտանգության հարցերին, հայտնում է Reuters-ը։
Հարցին՝ ինչ ռեսուրսներ կավելացնի Հայատսանի համար գլխավոր քարտուղարի պաշտոնը, Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են բարձրագրույն մարմնի կողմից, որոշումները որպես կանոն կոնսեսուսային են, «բայց ինքնին գլխավոր քարտուղարի պաշտոնը կարևոր է»։
Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն խնդրել է օգնել վերացնել երկրի հյուսիսային նահանգում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքները։ Ճեպազրույցին մասնակցել են 9 ասիական երկրների, այդ թվում՝ Մոնղոլիայի, Վիետնամի, Լաոսի ներկայացուցիչներ, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
ԱՄՆ հետախուզական ծառայություններն ընդլայնել են Ռուսաստանի դեմ հետախուզական օպերացիաներն այն մասշտաբների, որոնք խոշորագույնն են Սառը պատերազմի ժամանակներից ի վեր։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով, ուժեղացրել է տարաձայնությունները Սպիտակ տան և Պենտագոնի միջև, գրում է The New York Times-ը։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին պայմանավորվել են երկարաձգել Սիրիայում հրադադարի ռեժիմը ևս 48 ժամով, հայտնում է Reuters-ը։
ՍՊԾ դիտացանցը սեպտեմբերի 8-ից մինչև 14-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
Հորդառատ անձրևների հետևանքով Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի փողոցները կարմիր են ներկվել կենդանիների զանգվածային սպանդից հետո, որն իրականացվել է մուսուլմանական Կուրբան-բայրամ տոնի կապակցությամբ, հայտնում է chicagotribune-ը։
Հորդառատ անձրևների և քամու հետևանքով տուժել են Արևելյան Վրաստանի Լագոդեխի շրջանի երեք գյուղեր, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Անկարա, որտեղ կքննարկի սիրիական ճգնաժամը իր թուրք գործընկերոջ՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի հետ։
Վրաստանի պետական դպրոցներում ու մանկապարտեզներում սկսվել է ուսումնական տարին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Սիրիայում Թուրքիայի ցանկացած գործողություն պետք է իրականացվի համաձայն միջազգային նորմերի և պաշտոնական Դամասկոսի համաձայնությամբ, հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի ղեկավարի տեղակալ Հուսեյին Ջաբեր Անսարին մամուլի ասուլիսի ժամանակ։
Իսրայելական ավիացիան այսօր վաղ առավոտյան հարձակում է իրականացրել «Համաս» շարժման դիրքերի ուղղությամբ՝ ի պատասխան նրանց վերահսկողության տակ գտնվող արձակած արկի, հայտնում է AFP-ն։
Գազայի հատվածի հրթիռակոծությունը առաջինն էր՝ օգոստոսի վերջից ի վեր։ Հաղորդվում էր, որ հրթիռն ընկել է բաց տեղանքում՝ Էշկոլ շրջանի խորհրդի տարածքում։
Սեպտեմբերի 15-ը Ժողովրդավարության միջազգային օրն է: Իսկ ի՞նչ է ժողովրդավարությունը ձեզ համար եւ արդյո՞ք այն ձեզ անհրաժեշտ է:
Չինաստանի արևելքում այսօր մոլեգնում է հզոր «Մերանտի» թայֆունը՝ ուղեկցվելով ուժեղ քամով։ Այն պատուհանել է Սյանան շրջանը։