
«Եվրոպան կանգնած է ահաբեկչական սպառնալիքի առաջ». Մերկել

Եվրոպան գտնվում է ահաբեկչական սպառնալիքի և միգրացիոն մարտահրավերների առաջ, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Փարիզում՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Այս մասին հայտնում է AFP-ն։
«Մենք ունենք սպառնալիք՝ ի դեմ ահաբեկչության, մենք ունենք մարտահրավեր՝ ի դեմս միգրացիայի։ Մասամբ միգրացիան հարուցվել է քաղաքացիական պատերազմներով և ԴԱԻՇ-ի դեմ պայքարով, ինչպես տեղի է ունենում Սիրիայում և Իրաքում, մասամբ միգրացիան տնտեսական խնդիրների պատճառով է, եթե խոսքը Աֆրիկայի մասին է։ Այդ հարցերին պետք է պատասխան տալ»,- ասել է Մերկելը։
Մերկելը հավելել է, թե եվրոպացիները պետք է «ի վիճակի լինեն պաշտպանել իրենց արտաքին սահմանները և կրեն ընդհանուր պատասխանատվություն»։