Բաժիններ՝

ԵՄ-ն կես տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել գրավոր կերպով հաստատել 146 ռուս և ուկրաինացի ֆիզիկական և 37 իրավաբանական անձանց նկատմամբ անհատական պատժամիջոցների սահմանումը։ Պատժամիջոցները երկարաձգվել են 6 ամսով՝ մինչև 2017թ․մարտի 15-ը, հայտնում է korrespondent.net-ը։

Պատժամիջոցների տակ ընկնում են մարդիկ և կազմակերպություններ, որոնց ԵՄ-ն պատասխանատու է համարում Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը վնաս հասցնելու համար։

Պատժամիջոցները ներառում են ԵՄ երկրներում բանկային ակտիվների սառեցում և ԵՄ մուտքի վիզայի տրամադրման մերժում։
ԵՄ խորհրդի կոմյունիկեում, որը հայտարարում է ընդունված որոշման մասին, հիշեցվում է, որ այդ միջոցառումները սահմանվել են 2014թ․ մարտին և վերջին անգամ երկարաձգվել 2016թ․ մարտին․

Եվրամիության խորհրդի կարծիքով՝ Ուկրաինայում իրավիճակը հիմքեր չի տալիս պատժամիջոցների ռեժիմը փոխելու համար։

Իրավական ակտերը կհրապարակվեն ԵՄ պաշտոնական ամսագրում սեպտեմբերի 16-ին, և որոշումն անմիջապես ուժի մեջ կմտնի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս