
Սաուդյան Արաբիայում Մեծ Բրիտանիայի դեսպանն իսլամ է ընդունել և հաջ կատարել

Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Քոլինզը դարձել է Սաուդյան Արաբիայում բրիտանացի առաջին դիվանագետը, որը իսլամ է ընդունել և հաջ իրականացրել, գրում է Daily Mail-ը։
Ինչպես հայտնել է Քոլինզը, ինքը որոշել է իսլամ ընդունել այն բանից հետո, երբ 30 տարի ապրել է մուսուլմանների հետ։
Պարբերականի տեղեկություններով՝ Սաուդ արքայի անվան համասարանի աշխատակից Ֆոզիա Ալկաբարը Twitter-ի իր էջում տեղադրել է բրիտանացի դեսպանի և նրա կնոջ լուսանկարը, որոնք հաջ են իրականացնում։
«Առաջին անգամ Սաուդյան Արաբիայում բրիտանացի դեսպանն ուխտագնացություն է իրականացնում իսլամ ընդունելուց հետո։ Սայմոն Քոլինզն իր կնոջ հետ՝ Մեքքայում»,- լուսանկարին կից մեկնաբանել է վերջինս։
Ինչպես հայտարարել է Քոլինզը, ինքը նոր հավատ է ընդունել «մինչ Հուդայի՝ իր կնոջ հետ ամուսնանալը», սակայն քչերն են այդ մասին իմացել։
Քոլինզը Մերձավոր Արևելքի երկրներում Մեծ Բրիտանիայի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակից է գրեթե 30 տարի։ Ավելի վաղ նա եղել է Սիրիայում, Իրաքում, Քաթարում Մեծ Բրիտանիայի դեսպանը։