Բաժիններ՝

Բախումներ Գերմանիայում փախստականների և քաղաքացիների միջև

Գերմանիայում բախումներ են տեղի ունեցել փախստականների և Բաուտցեն քաղաքի բնակիչների միջև, հայտնում է Spiegel Online-ը։

Կռվին մասնակցել է մոտ 20 ներգաղթյալ և մոտ 80 գերմանացի, որոնք ուլտրաաջ կազմակերպության անդամներ են։

Ոստիկանության տվյալով՝ կռիվը հրահրել են ներգաղթյալները, ինչին հաջորդել է լեզվակռիվ։

Դեպքի վայր են ժամանել հարյուրավոր ոստիկաններ, որոնք բաժանել են կռվողներին։ Դրանից հետո իրավապահների ուղղությամբ նետվել են շշեր և փայտեր։

Հարուցվել է քրեական գործ հասարակական կարգը խախտելու և մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու առնչությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930