![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՊՀ երկրների ղեկավարների նիստը կարող է անցկացվել Մոսկվայում 2017 թվականին
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/APH.jpg)
Ռուսաստանը, որը պատրաստվում է 2017թ․նախագահել ԱՊՀ երկրների խորհրդում, առաջարկելու է պետությունների ղեկավարների հերթական նիստը հրավիրել Մոսկվայում: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 16-ին կմեկնի Բիշքեկ՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: 2016 թվականին նիստը նախագահում Է Ղրղըզստանը:
«Որոշում կկայացվի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի անցկացման մասին։ Մեր կողմն առաջարկել է նիստը հրավիրել 2017թ. հոկտեմբերին Մոսկվայում։ Այդ ամսաթիվը, հուսով ենք, կհամաձայնեցվի Բիշքեկում»,- հայտարարել է Ուշակովը։