Ղազախստանի նորանշանակ վարչապետ Բակըտժան Սագինտաևն արգելել է նախարարներին մինչև տարեվերջ մեկնել օտարերկրյա գործուղումների՝ հանձնարարելով կենտրոնանալ նախագահի հանձնարարականների կատարման վրա։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Հոկտեմբերի 2-ին տեղի կունենա Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցն Ադրբեջան։ Հռոմի պապը Բաքու կժամանի Թբիլիսիից, որտեղ կմեկնի սեպտեմբերի 30-ին, հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը։
Վաշինգտոնում բացվել է նոր պերճաշուք հյուրանոց, որը մտնում է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի ներկայիս թեկնածու եւ միլիարդատեր Դոնալդ Թրամփի հյուրանոցների ցանցի մեջ: Սպիտակ տնից մի քանի թաղամաս հեռու գտնվող հյուրանոցի պաշտոնական հանդիսավոր բացումը նշանակված է հոկտեմբերին, բայց փաստորեն այն արդեն ձեռնամուխ է եղել աշխատանքի:
Ավելի քան 300 հազար մարդ է զոհվել սիրիական հակամարտության ընթացքում՝ 2011 թվականից ի վեր, հայտնում է Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների հարցով մոնիթորինգային կենտրոնը, հայտնում է BBC-ն։
ՌԴ կառավարությունը աղը ներառել է ապրանքների ցանկում, որոնց ներկրումը երկիր արգելված է պարենային էմբարգոյի շրջանակում։
Հունգարիան մեղադրել է Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասսելբորնին, ով կոչ էր արել Եվրամիությանը հունգարներին հեռացնել դաշինքից, Եվրոպայի անվտանգությունն ու մշակույթը խաթարելու մեջ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Քաղաքական կամքի պակաս կա բացառապես Ադրբեջանի նախագահի, ադրբեջանական կողմի մոտ»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ի՞նչ է նշանակում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը, որ նախագահների մոտ կա քաղաքական կամքի պակաս:
Մարդասիրական օգնություն տեղափոխող 20 բեռնատարներից բաղկացած թուրքական ավտոշարասյունը հատել է Սիրիայի սահմանը, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
ԵԽԽՎ պատվիրակությունը ժամանել է Վրաստան՝ ուսումնասիրելու երկրում խորհրդարանական ընտրություններից առաջ ստեղծված քաղաքական իրավիճակը։ Այս մասին տեղեկությունը տեղադրված է ԵԽԽՎ պաշտոնական կայքում:
Ղազախստանի նախագահի դուստրը՝ Դարիգա Նազարբաևան, որը զբաղեցնում էր երկրի վարչապետի տեղակալի պաշտոնը, չի ընդգրկվել նոր կառավարության կազմում։
Ռուսաստանը մտադիր է հասնել Սիրիայի հարցով ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների հրապարակմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Գերմանիայի ոստիկանությունը 3 սիրիացու է կալանավորել ծայրահեղական ԴԱԻՇ խմբավորման հետ համագործակցելու կասկածանքով, հայտնում է BBC-ն։
ԱՄՆ-ը չեղարկել է «Ռոսոբորոնէքսպորտի» հետ համագործակցության վրա սահմանված պատժամիջոցների մի մասը, այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Աֆղանստանի հարցով հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը։ Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն։
Տարածվել են «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նոր հաղորդագրությունները։
Իրաքի անվտանգության ուժերը երկուշաբթի ոչնչացրել են ԴԱԻՇ-ի մոտ 100 զինյալի Մոսուլ քաղաքից հարավ գտնվող տարածքում՝ ահաբեկիչների հարձակումը հետ մղելիս։
«Ժողովրդական ճակատ» և «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցությունների պատգամավորները հայց են ներկայացրել Ուկրաինայի գլխավոր դատախազություն Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի դեմ՝ նրան մեղադրելով կազմակերպված հանցավոր խմբի ստեղծման և երկրին 6,5 մլրդ գրիվնայի վնաս հասցնելու մեջ։
Անկարան Վաշինգտոնին պաշտոնական հարցում է ուղարկել իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին կալանավորելու համար։ Նա մեղադրվում է ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ։
Ջավախքի Ազգային արգելոցի աշխատակիցներն ու հյուրերը բնության մեջ հազվադեպ հանդիպող երևույթի են ականատես եղել։ Նրանց հնարավորություն է ընձեռվել հետևել ֆլամինգոների երամի միգրացիային, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին Բաթումում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ վրացական արտադրանքի ու ծառայությունների ավելի քան 95 տոկոսը չինական շուկա է տեղափոխվում առանց հավելյալ հարկման, հայտնում է «Գրուզիա օնլայնը»
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երկուշաբթի Վաշինգտոնում հանդես է եկել լրագրողների առաջ՝ պատմելով Սիրիայում հրադադարի ռեժիմի հաստատման մասին և ասել, որ դա, հնարավոր է, վերջին շանսն է Սիրիայում քաղաքական գործընթացի վերսկսման համար։
Երկար տարիներ ի վեր առաջին անգամ Պենտագոնը հրապարակել է տվյալներ, որոնք ցույց են տալիս մարմնի ավելորդ քաշ ունեցող զինվորականների թիվը, հայտնում է Military Times-ը։
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը խոստովանել է, որ իր կնոջ՝ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի մոտ, նախկինում ևս առողջական խնդիրներ ծագել են։
Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասսելբորնը կոչ է արել Հունգարիային հեռացնել Եվրամիությունից դաշինքի արժեքային քաղաքականությանը չհամապատասխանելու համար։ Այս մասին նա հայտարարել է Die Welt-ին տված հարցազրույցում։
Իրանը սպառնացել է խոցել ամերիկյան հետախույզ ինքնաթիռները. FoxNews
Իրանը պատրաստ է եղել խոցել ամերիկյան P-8 Poseidon և EP-3 Eries հետախույզ ինքնաթիռները, որոնք մոտեցել էին իրանական սահմանին, հայտնում է FoxNews-ը՝ հղում կատարելով ամերիկյան կառավարությունում իր աղբյուրին։ Այսպես, սեպտեմբերի 10-ին ամերիկյան հետախույզ ինքնաթիռները թռիչքներ են իրականացրել Հորմուզի նեղուցի երկնքով՝ Իրանի պետական սահմանից 24 կմ հեռավորության վրա։ Երկու ինքնաթիռներում եղել է 33 մարդ։ Ինքնաթիռները չեն խախտել Իրանի պետական սահմանը, և իրանցի զինվորականները ռադիոկապով նախազգուշացրել են ամերիկացիներին այն մասին, որ եթե շարունակեն թռչել սահմանի երկայնքով, ապա ռիսկի են դիմում խոցվել։ Նշվում է, որ ամերիկացի զինվորականները անտեսել են նախազգուշացումներն ու շարունակել են թռիչքները միջազգային օդային տիրույթում՝ իրանական տարածքին շատ մոտ հեռավորության վրա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և շնորհավորել Կուրբան-բայրամ տոնի կապակցությամբ, հայտնում է Trend լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։
Համաշխարհային իրավակարգը պահպանելը բոլոր պետությունների բնական պարտականությունն է, ոչ թե միայն Պենտագոնի, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ պատասխանելով Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերի մեղադրանքներին։
Միացյալ Նահանգների Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել, ըստ որի՝ Իրաքի եւ Սիրիայի տարածքում Դաեշի կողմից իրականացված ցեղասպանությունից տուժած կրոնական եւ էթնիկ խմբերին, այդ թվում՝ հայերին, ԱՄՆ-ում կտրվի փախստականի կարգավիճակ:
Հյուսիսային Կորեան ջրհեղեղների պատճառով գտնվում է մարդասիրական աղետի շեմին, հայտարարել են ՄԱԿ-ն ու Կարմիր խաչը, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Որպես կառավարության ղեկավար, Դուք շատ մեծ ներդրում եք ունեցել Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման համար: Ձեր ակտիվ մասնակցությամբ կյանքի են կոչվել նշանակալի առևտրա-տնտեսական, ներդրումային և արդյունաբերական նախագծեր: Սկիզբ է դրվել էներգետիկ, ենթակառուցվածքային, գիտա-տեխնիկական, մշակութային և հումանիտար բնագավառներում մի շարք կարևորագույն նախաձեռնությունների:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, սեպտեմբերի 12-ին Վաշինգտոնում ելույթ ունենալով լրագրողների առջեւ, պատմել է Սիրիայում վերսկսված հրադադարի հեռանկարների մասին: Նա հորդորել է բոլոր կողմերին՝ պահպանել զինադադարը եւ ասել է, թե դա, հնարավոր Է՝ Սիրիայում քաղաքական գործընթացն սկսելու վերջին հնարավորությունն է: