Պենտագոնի ղեկավարն իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև գործարքին
Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերն իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանին և ԱՄՆ-ին սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում, այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին այն մասին, թե ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դեմ է գործարքին, գրում է The Hill-ը։
«Մենք պաշտպանության նախարարությունում ցանկացած դեր կկատարենք, որը հանձնարարվում է, մեզ համար սովորական՝ ամենաբարձր մակարդակով»,- հայտարարել է Քարտերը։
Նրա խոսքով՝ Սիրիայում կրակի մեկշաբաթյա դադարեցումը հիմնականում պահպանվում է։
Բացի այդ՝ Քարտերը իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին համաձայնագրի կնքման հարցում նրա ջանքերի համար, որը հաջողության պարագայում, կթեթևացնի սիրիացի ժողովրդի տառապանքները։
The New York Times-ն ավելի վաղ գրել էր, թե Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով, ուժեղացրել է տարաձայնությունները Սպիտակ տան և Պենտագոնի միջև։
Հաղորդվում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը կասկածներ ունի ահաբեկիչների դեմ պայքարում ռուս-ամերիկյան պլանի նկատմամբ։ Նա պաշտոնյաներից մեկն էր, ով դեմ էր հանդես գալիս գործարքին Սպիտակ տան ներկայացուցիչների հետ քննարկման ժամանակ, ներառյալ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի։
Երկար ժամեր տևող քննարկումից հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հավանություն էր տվել համաձայնագրին, սակայն Պենտագոնը մնացել էր իր կարծիքին։ Ավելին, Պենտագոնի աշխատակիցները մինչ օրս չեն հաստատել՝ արդոք կատարելու են համաձայնագրի իրենց մասը, եթե Սիրիայում հրադադարը տևի 7 օր։