![](/banners/BeFunky-design.jpg)
«Ամենամեծ խնդիրը տարածաշրջանում կայունություն փարոս և առաջ մղող ուժ լինելն է». Կվիրիկաշվիլի
![](https://168.am/wp-content/uploads/2016/08/kvirikashvili_25.01.2016_640x420.jpg)
Վրաստանի վարչապետը կարծում է, որ ամենամեծ խնդիրը, որը ծառացած է Վրաստանի կառավարության առաջ, այն է, որ երկիրն «ապագայում դառնա տարածաշրջանում կայունություն փարոս և առաջ մղող ուժ»։
Այս մասին Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է հարցազրույցում, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»։
Նրա խոսքով՝ Վրաստանը վերջին տարիներին մեծ առաջընթաց է ապրել տնտեսական զարգացման, հասարակական զարգացման և ժողովրդավարության կոնսոլիդացման պլանում, սակայն անելու դեռ շատ բան է անհրաժեշտ։
«Մենք ապագայում ուժ չենք խնայի ավելի ազատ և բարգավաճ Վրաստան կառուցելու համար»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին։