Բաժիններ՝

ԱՄՀ-ն Ադրբեջանում բանկերի փակում է կանխատեսում

ԱՄՀ-ի տնօրենների խորհուրդը հրապարակել է Ադրբեջանի տնտեսության մասին արդյունքները, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»։

Զեկույցում ասվում է, որ Ադրբեջանի ֆինանսական շուկաների վերահսկողության պալատն ավարտել է բանկային ոլորտի վարկային պորտֆելի գնահատումը։ Ախտորոշումը ներառել է ինչպես սթրես թեսթեր, այնպես էլ ստուգումներ։

Պալատն ուսումնասիրությունների ընթացքում բանկերը դասակարգել է 3 մասի՝ խոշոր, միջին չափերի և փոքր և ոչ կենսունակ բանկեր, որոնք պալատը մտադիր է փակել մինչև 2016թ․վերջ։

ԱՄՀ-ի կանխատեսումների համաձայն՝ երրորդ խմբի մեջ ընդգրկված բանկերին բաժին է ընկնում բանկային համակարգի ավանդների 22 տոկոսը։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, 2016թ․հունվար-հուլիսին Ադրբեջանում կարգավորողը լուծարել էր 10 բանկի լիցենզիա։

Ներկայումս Ադրբեջանում գործունեության լիցենզիայի իրավունք ունի 34 բանկ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930