ՌԴ պաշտպանության նախարարությունը Հալեպի իրադրության առցանց-հեռարձակում Է սկսում

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր կայքում Սիրիայի Հալեպ քաղաքի իրադրության առցանց-հեռարձակում կվարի ինչպես վերգետնյա խցիկներից, այնպես Էլ անօդաչուից: Այս մասին լրագրողներին հայտնել Է ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

«Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի կատարման թափանցիկությունն ապահովելու նպատակով 2016 թվականի սեպտեմբերի 15-ից Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում կազմակերպված Է տեսահսկման խցիկներից Հալեպ քաղաքի իրադրության առցանց-հեռարձակում»,- ասել Է Կոնաշենկովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս