Թուրքիայի և Ռուսաստանի գլխավոր շտաբների պետերը քննարկում են Սիրիայի վիճակը

Թուրքիայի և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետեր Հուլուսի Աքարը և Վալերի Գերասիմովն Անկարայում ձեռնամուխ են եղել բանակցություններին, հայտնում է Нaberturk-ը։

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբում տեղի է ունեցել Գերասիմովի դիմավորման պաշտոնական արարողությունը, ինչից հետո գեներալները սկսել են բանակցությունները։

«Այսօրվա հանդիպման հիմնական թեմաները Սիրիայում իրավիճակն է՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունների համատեքստում և հրադադարի ռեժիմը ևս 48 ժամով երկարաձգելու մասին որոշումը։ Գլխավոր շտաբների պետերը կքննարկեն նաև ԴԱԻՇ-ի դեմ պայքարը»,- հայտնել է հեռուստաալիքը։

Կողմերը, բացի ԴԱԻՇ-ի դեմ պայքարի քննարկումից, կանդրադառնան նաև Սիրիայում Թուրքիայի սկսած «Եփրատի վահան» գործողությանը և խմբավորման դեմ համատեղ գործողությունների հեռանկարներին։

Օրակարգային է նաև «պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությունը»։
Нaberturk-ը Գերասիմովի այցն անվանում է անսպասելի և նշում, որ այցն ի սկզբանե պետք է տեղի ունենար օգոստոսի 22-ին։

Տեսանյութեր

Լրահոս