Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանում քննարկվելու են Ադրբեջանում 2018թ. տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքները:
Եվրախորհրդարանը հունիսի 13-ին կայացած լիագումար նստաշրջանում հավանություն է տվել Ուկրաինային մինչեւ մեկ միլարդ եվրոյի չափով Եվրամիության մակրոֆինանսական օգնության նոր փաթեթ հատկացնելուն:
Ռուս պրանկերներ Վովան (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) այս անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը համաձայնել է քննարկել Brexit-ի ամփոփիչ համաձայնագրի շուրջ խորհրդարանին ձայնի իրավունք տրամադրելու հարցը՝ կառավարող Պահպանողական կուսակցությունից եվրոպամետ տրամադրված իր գործընկեր-պատգամավորների աջակցության դիմաց:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Մոսկվան նախապատրաստվում է օգոստոսի 30-ին ՌԴ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հաջորդ այցին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ողջույնի խոսք է հղել Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին՝ այդ իրադարձությունը համարելով համաշխարհային հանրակցության համերաշխության դրսեւորման հնարավորություն:
Միացյալ Նահանգների Կալիֆոռնիայի նահանգը երեք նահանգի բաժանելու շուրջ հանրաքվեի անցկացման նախաձեռնությունը կարողացել է հավաքել ավելի քան 400 հազար ստորագրություն. այս նախաձեռնության շուրջ քվեարկությունը տեղի կունենա 2018 թվականի նոյեմբերի 8-ին:
«Թալիբան» արմատական շարժման առաջնորդ Հայբաթուլլա Ախունդզադան ուղղակի խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել ԱՄՆ-ին, որպեսզի վերջ դրվի բազմամյա դիմակայությանն Աֆղանստանում:
Կորեական թերակղզու միջուկազերծման ճանապարհով ընթանալու ԿԺԴՀ-ի մտադրությունը լավ նորություն է, բայց այժմ հարկավոր է դա ստուգել:
Բրյուսելի միջազգային օդանավակայանում մաքսավորները հունիսի 13-ին անցկացնում են այսպես կոչված «կողմնապահության գործադուլ», երբ նրանք դիտավորյալ ավելի դանդաղ են կատարում ուղեւորների ուղեբեռի զննումը, քան սովորաբար:
Բաքվում ձերբակալվել է Յասամալի շրջանի Kids Studio մանկապարտեզի ուսուցչուհի Ֆիրուզի Տագիևան, ով պարբերաբար ծեծի է ենթարկել մանկապարտեզի երեխաներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դատապարտում է Ադրբեջանի Միլի Մեջլիսի առաջին փոխխոսնակ Զիյաֆեթ Ասքերովի հայտարարությունը, թե Ադրբեջանը, համաձայն ՄԱԿ-ի կանոնակարգի և իր օրենսդրության, իրավունք ունի «ռազմական ճանապարհով ազատագրել իր օկուպացված տարածքները»:
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդելի քաղաքային խորհուրդը րոպեներ առաջ պատմական որոշում է կայացրել քաղաքի Մերիլանդ պողոտայի՝ Ուիլսոն և Հարվարդ փողոցների միջև ընկած հատվածն Արցախի Հանրապետության պատվին անվանելու օգտին:
Հայաստանը ողջունել է հունիսի 12-ին Սինգապուրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ունի հանդիպումը: Այս մասին գրառում է արվել Հայաստանի ԱԳՆ թվիթերյան միկրոբլոգում:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հրավերով հունիսի 14-ին կայցելի Պեկին:
Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստում որոշում է կայացվել պայմանական ազատ արձակել երկու կասկածյալի:
Վրաստանում ձերբակալվել է Մառնեուլ քաղաքի ադրբեջանցի քաղաքապետը։
Օսակա (Ճապոնիա), Եկատերինբուրգ (Ռուսաստան) եւ Բաքու (Ադրբեջան) քաղաքներն անցնում են World Expo 2025-ի (ԷՔՍՊՕ-2025-ի) անցկացման թեկնածուի ընտրության եզրափակիչ փուլ, որը կավարտվի 2018 թվականի նոյեմբերին ընդունող երկրի ընտրությամբ:
Սինգապուրում հունիսի 12-ին ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պատմական հանդիպմանը տեղի ունեցած գլխավոր իրադարձությունները տեղ են գտել 60 վայրկյան տեւողությամբ տեսանյութում, որը ներկայացրել է BBC-ն։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 12-ին Twitter-ի իր էջում զետեղել է հղում այն տեսահոլովակին, որը նա ցուցադրել էր ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընին Սինգապուրում կայացած գագաթնաժողովում։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 12-ին հիանալի է որակել իր այցը Սինգապուր եւ հանդիպումը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։
Եվրամիության (ԵՄ) սահմաններում անվտանգության ուժեղացումն անհրաժեշտ միջոց է ԵՄ անօրինական միգրացիայի ֆոնին:
Գվատեմալայում առնվազն 27 երեխա է զոհվել հունիսի 3-ին Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով, եւս մի քանի տասնյակ երեխաներ անհայտ կորած են համարվում:
Հունաստանը եւ Մակեդոնիան կարգավորել են երկարատեւ վեճը Հարավսլավիայի այս նախկին հանրապետության անվան շուջը:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած բանակցություններում հայտարարել է, որ Կորեական թերակղզու միջուկազերծման հասնելու համար ԱՄՆ-ն եւ ԿԺԴՀ-ն պետք է ձեռնպահ մնան դիմակայությունից եւ միջոցներ ձեռնարկեն կայունությունը երաշխավորելու համար:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 12-ին ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման գաղտնի հանդիպումներ է անցկացրել ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության 10 անդամների հետ, որոնք դիտարկում են 2020 թվականի ընտրություններում պետության ղեկավարի պաշտոնի համար իրենց թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը:
Կոնրադ Զաշտովտն արձանագրեց, որ սովորաբար ՀՀ նախկին իշխանություններն ընտրություններից հետո իրականացնում էին մեկական այցեր Մոսկվա և Բրյուսել՝ պարիտետը պահպանելու համար, թեև ԵՄ-ն հստակ գիտի, թե ինչ մակարդակում են հայ-ռուսական հարաբերությունները:
ԱՄՆ-ի նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշների եւ նրա կնոջ՝ Իվանկա Թրամփի ակտիվների արժեքը մեկ տարում աճել է մի քանի տասնյակ դոլարով: